-
31.05.2014|
19:06
Հայաստանում ԱՄ-ի դեսպան Ջոն Հեֆերնը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դրական է պատասխանել հարցին՝ կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում։
-
31.05.2014|
19:05
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լեհաստան կատարելիք այցի ընթացքում չորեքշաբթի օրը կհանդիպի ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ՝ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդսը:
-
31.05.2014|
19:04
Երկուշաբթի Երևանում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։
-
31.05.2014|
19:03
Հրահրիչ հռետորականությունը և հայտարարությունները հակասում են ԱՄՆ-ի սկզբունքներին և վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին:
-
31.05.2014|
13:30
Հունիսի 1-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը և «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
-
31.05.2014|
13:01
ՆԱՏՕ-ի անդամ երկրները ՈՒկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով վերանայում են իրենց ռազմական ծախսերը: Այդ մասին հաղորդել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:
-
31.05.2014|
12:19
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի մայրաքաղաք Մինսկ մեկնած Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները:
-
31.05.2014|
12:14
Մեծ Բրիտանիայի քաղաքացի 47-ամյա Ռոյա Սոբերի Նեջաթ Նոբահթը Իրանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղադրվում է «ազգային անվտանգության դեմ հանցագործություն կատարելու մտադրության», ինչպես նաև «իսլամական սրբություններին վիրավորելու» մեջ:
-
31.05.2014|
11:15
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում 14 չեչեն կա, ընդ որում` մեկը զոհվել է, չորսը`վիրավորվել: Այս մասին հաղորդում է glavcom.ua-ն:
-
31.05.2014|
11:13
Մայիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ետ: Պուտինը անհրաժեշտ է համարել անհապաղ դադարեցնել Կիևի գործադրած բռնություններն ու արյունահեղությունը՝ հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը: